Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը, առանց չափազանցման, կարելի է անվանել  «ամենաքաղաքավարի» տարեթվերից մեկը. այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day):

 

Մենք բոլորս լավ ենք գիտակցում լավ սովորույթների նշանակությունը, նրանց անհրաժեշտությունն առօրյա կյանքում, բայց շնորհակալության մեծ մասը մենք արտահայտում ենք ասես պատահմամբ՝ չմտածելով նրանց իմաստի մասին: Սակայն շնորհակալության խոսքերն ունեն կախարդական հատկություններ՝ նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, ուշադրություն են արտահայտում և  տալիս դրական հուզումներ առանց որի մեր կյանքը գորշ ու միապաղաղ կլիներ:

 

Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում և խորհուրդներում զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը  և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել:

 

Հիշատակվում է, որ «շնորհակալություն» ռուսական բառը ծնվել է XVI դարում «Աստված փրկի»  հաճախ արտաբերվող բառակապակցությունից: Հետաքրքիր է, որ անգլիական Thank you  անալոգի արմատները նույնպես ավելի խորն են հասարակ շնորհակալությունից: Սա խոսում է այն մասին, որ աշխարհում տարբեր լեզուներով արտաբերված «շնորհակալություն»-ները ունեն չափազանց կարևոր նշանակություն ցանկացած ժողովրդի մշակույթի համար: 

 

Հայտնի է, որ հին հավատամքի մարդիկ խուսափում են օգտագործել «շնորհակալություն» բառը, քանի որ կարծում են, թե բառն առաջացել է «Փրկի´, Բայ» բառակապակցությունից: Բայը հեթանոսական աստվածներից ինչ-որ մեկի անունն է:

 

Հոգեբանները վստահ են, որ «շնորհակալություն» խոսքը բանավոր «փաղաքշանքի» արդյունավետություն ունի, ունակ է հանգստացնել և հոգեկան ջերմություն հաղորդել: Կարևոր է, որ «շնորհակալություն» բառն արտաբերվի անկեղծորեն, մաքուր սրտով:

 

Պատահական չէ, որ վաղուց ժողովրդի մեջ գոյություն է ունեցել իմաստուն հավատամք. մի՛արտաբերի «շնորհակալություն» բառը ջղային վիճակում:

 

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. dosug.passion.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ